02:16 27 հոկտեմբերի, 2026Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն արժանացավ տարվա լավագույն ֆուտբոլային ակումբի (տղամարդկանց) մրցանակին Լոնդոնում ընթացող «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում։
Մրցանակին հավակնում էին նաեւ նորվեգական «Բուդյո-Գլիմտը», անգլիական «Արսենալը», Մյունխենի «Բավարիան», բրազիլական «Ֆլամենգոն»։
Ավելի վաղ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի եւ Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Ունայ Սիմոնը ճանաչվել էր տարվա լավագույն դարպասապահ։
Տարվա լավագույն մարզիչի մրցանակին արժանացել էր Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն։
Երրորդ անգամ անընդմեջ տարվա լավագույն երիտասարդ խաղացող էր ճանաչվել Իսպանիայի հավաքականի եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.