16:23 25 հոկտեմբերի, 2026Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց թիմերը մեկնեցին Չինաստան, որտեղ Նինբո քաղաքում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը կմասնակցեն աշխարհի առաջնությանը:
Հայաստանի թիմներն ամբողջական կազմով չեն մեկնել. երկրորդ խումբը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 30-ին: Թիմի հետ մրցավայր է մեկնել նաեւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Հայաստանն աշխարհի առաջնությանը մասնակցում է 12 ծանրորդով:
Հակոբ Փիլոսյանի գլխավորած հավաքական կազմում Չինաստանում մեդալների եւ օլիմպիական վարկանիշային միավորների համար կպայքարեն Գառնիկ Չոլաքյանը (65 կգ), Գոռ Սահակյան, Տիգրան Կարապետյան (75 կգ), Ռաֆիկ Հարությունյան, Մարտին Պողոսյանը (85 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (95 կգ), Գարիկ Կարապետյանը (110 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+110 կգ):
Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը, Ալինա Սուքիասյան (77 կգ) Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (86 կգ):
Աշխարհի առաջնությունը ծանրորդների համար առաջին վարկանիշային մրցաշարն է լինելու Լոս Անջելես-2028 Օլիմպիական խաղերի համար:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.