Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի թիմն Իրանում նվաճել է երկու մեդալ

18:55   27 դեկտեմբերի, 2012

Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի հավաքականը մասնակցել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում կայացած «Արեւածագի 10 օր» միջազգային A կարգի մրցաշարին, որին մասնակցել է 13 երկիր` 19 թիմով:

Հայաստանը ներկայացրել է ութ մարզիկ: 63 կգ քաշային Հայկազ Սամվելյանը եւ 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը նվաճել են բրոնզե մեդալներ, որի արդյունքում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը:

Իրանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի հետ բանակցությունների արդյունքում հայ մարզիկներից 4-ը կմարզվեն Իրանի առաջատար ակումբներում, որից հետո անցնելով ընտրական փուլը` կմասնակցեն Թաեքվոնդոյի Լիգայի մրցաշարին:

Ֆեդերացիաների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել ավանդույթ դարձած համագործակցությունը` համատեղ այցելություններ եւ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու նպատակով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.