12:58 24 հոկտեմբերի, 2026Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչ դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։
55 քաշային Նորայր Հախոյանը 1/8 եզրափակչում 1:2 հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային (Վրաստան):
60 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը որակավորման փուլում 9:6 հաշվով հաղթեց վրացի Դիմիտրի Խաչիձեին՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ 4:12 հաշվով պարտվեց ճապոնացի Կոտո Գոմիին։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը որակավորման փուլում հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին (1:1):
1/8 եզրափակիչում Մալխաս Ամոյանը 2:4 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Մերեյ Մաուլիտկանովին։
82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը որակավորման փուլում 1:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Գամզատ Գաջիեւին։
Հայ ըմբիշները կշարունակեն պայքարը բրոնզե մեդալների համար, եթե նրանց հաղթած ըմբիշները դուրս գան եզրափակիչ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.