10:54 23 հոկտեմբերի, 2026Խառը մենամարտերի (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի (Հայաստան) մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել ԱՄՆ-ում։
Խառը մենամարտերի ամերիկացի մարտիկ Դիլոն Դանիսը RAF 24 մրցաշարին նախորդող մամուլի ասուլիսի ընթացքում միջին քաշային կարգում UFC չեմպիոն, 31-ամյա չեչեն Խամզատ Չիմաեւի հասցեին վիրավորական գրությամբ շապիկ է կրել եւ կրկնել արտահայտությունը լրագրողների ներկայությամբ՝ «Khamzat is my b*tch»։
Արման Ծառուկյանը չի զսպել իրեն եւ հարձակվել է ամերիկացի մրցակցի վրա։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, երբ ծեծկռտուքին միացել է նաեւ Խամզատ Չիմաեւը, որը նստած էր դահլիճում։ Անմիջապես միջամտել են անվտանգության աշխատակիցները եւ բաժանել միջադեպի մասնակիցներին։
Հիշեցնենք, որ այս գիշեր Լաս Վեգասում RAF 24 մրցաշարում չեմպիոնական գոտու համար գոտեմարտում Արման Ծառուկյանը կգոտեմարտի Դիլոն Դանիսի հետ։
Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանը պարտության էր մատնել UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.