21:16 22 հոկտեմբերի, 2026Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Իտալիայի Կովերչիանո քաղաքում՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնում, անցկացված Unity EURO Cup-ի 5-րդ խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցել է ռեկորդային՝ 22 թիմ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Լիգայի փուլում Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը 0։3 հաշվով պարտվել է Մալթայի հավաքականին, 1։1 հաշվով ավարտել հանդիպումն Իտալիայի հետ, ապա 3 անպատասխան գնդակ ուղարկել Չեխիայի դարպասը։ Արդյունքում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է լավագույն 12 թիմերի շարքում և դուրս եկել փլեյ-օֆֆ, որտեղ 1։2 հաշվով պարտվել է Հունաստանի հավաքականին և ավարտել մրցելույթը։
Հայաստանը Unity EURO Cup-ին մասնակցում է 2023 թվականից․ նախորդ տարի եզրափակիչում 11-մետրանոցներով պարտվել էր Ֆինլանդիային։
ՈՒԵՖԱ և ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործակցությամբ անցկացվող մրցաշարի նպատակն է ֆուտբոլի միջոցով խթանել սոցիալական ներառականությունը՝ միավորելով փախստականներին և նրանց ընդունող համայնքների ներկայացուցիչներին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.