19:06 22 հոկտեմբերի, 2026Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ 2։2 հաշվով ոչ ոքի արդյունքը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արտագնա խաղում։
«Ստիպված ենք ընդունել այս արդյունքը, բայց չի կարելի ասել, որ գոհ ենք, քանի որ թիմին պատրաստում էինք հաղթանակի։ Դա երեւում էր հենց սկսզբից՝ մեր տրամադրվածությամբ եւ նպատակասլացությամբ։ Մենք ձգտում էինք գերիշխել եւ խնդիրներ ստեղծել մրցակցի համար՝ պրեսինգի էինք դիմում, գրոհում էինք, ուժեղ էինք մրցակցից առաջին 20-25 րոպեն եւ կարողացանք գոլ խփել։
Ցավոք, Բուկայո Սակայի վնասվածքը դարձավ ուժեղ հարված, բայց փոխարինման դուրս եկած Էբերեչի Էզեն գերազանց ներգրավվեց խաղի մեջ, եւ թիմը շարունակեց գործել նույն ոգով։
Սակայն ամեն ինչ վճռում են մանրուքները. Մեկ սխալ անկյունայինից հետո եւ մրցակիցը երկու փոխանցումով հայտնվեց մեր դարպասի դիմաց։ Մյուս դրվագում մեր խաղացողների սխալ դասավորությունը եղավ բաց թողած գոլի պատճառ. Քեյնը կարողացավ 30 մետրից փոխանցում կատարել Ալֆոնսո Դեւիսին։ Դա վարպետության բարձր մակարդակ է։
Հետապնդողի դերում հայտնվելուց հետո մենք դրսեւորեցինք անհավանական սառնասրտություն եւ բնավորություն. Շարունակեցինք շարժվել առաջ, իսկ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներն ունեցան իրենց ներդրումը եւ հասանք դրական արդյունքի։
Հաշվի առնելով «Բավարիայի» կազմի եւ մարզչական շտաբի բարձր մակարդակը՝ ես պետք է արժանին մատուցեմ մեր թիմին»,- Արտետայի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը։
Չեմպիոնների լիգայի երեք տուրից հետո «Արսենալը» վաստակել է 7, «Բավարիան»՝ 5 միավոր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.