Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին (լուսանկար)

19:28   21 հոկտեմբերի, 2026

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, RAF-ի չեմպիոնական գոտու հաղթող Արսեն Հարությունյանը  հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Սեպտեմբերի 19-ին Մայամիում անցկացված RAF 13 մրցաշարում Հարությունյանը 6:3 հաշվով հաղթանակի էր հասավ ամերիկացի Օստին Դեսանթոյի նկատմամբ եւ նվաճել չեմպիոնական գոտին:

«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին։

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, անկեղծ զրույցի եւ ցուցաբերած ուշադրության համար։

Հանդիպման ընթացքում խոսեցինք հայկական սպորտի ապագայի, երիտասարդ սերնդին ոգեշնչելու եւ Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված իմ նպատակների մասին։

Ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլեւ հնարավորություն՝ պատվով բարձր պահելու Հայաստանի եռագույնը եւ իմ օրինակով ոգեշնչելու մեր երիտասարդներին։

Առջեւում նոր նպատակներ են, նոր հաղթանակներ ու մեծ երազանքներ՝ հանուն Հայաստանի եւ հայկական սպորտի ապագայի»,- սոցցանցերում գրել է Եվրոպայի քառակի չեմպիոնը եւ կից լուսանկարներ հրապարակել  վարչապետի հետ հանդիպումից:

Արսեն Հարությունյանը երրորդ գոտեմարտն է անցկացրել ազատ ոճի ըմբշամարտի ամերիկյան RAF լիգայում:

Այս օրերին ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարը պատրաստվում է աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազասխտանի մայրաքաղաք Աստանայում:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.