Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել․ կարող է բաց թողնել 9 ամիս

10:37   21 հոկտեմբերի, 2026

Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի եւ Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան ծնկի ծանր վնասվածք է ստացել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի տնային խաղում։

Նա կարող է բաց թողնել մոտ 9 ամիս, X սոցիալական ցանցում գրել է հայտնի մարզական ֆիզիոթերապեւտ Անխել Վիլյանուեւան։

Կվարացխելիան փոխարինվել էր 59-րդ րոպեին։ Այդ խաղում վնասվածքների պատճառով հարկադրաբար փոխարինվել էին նաեւ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն եւ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը։

ՊՍԺ-ն «Բարսելոնային» հաղթել էր 4:2 հաշվով եւ առաջատարն է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.