Մանրամասներ՝ ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու մասին

15:36   20 հոկտեմբերի, 2026

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, հաշվի առնելով հանրային արձագանքը՝ կանոնադրական փոփոխություններ կատարելու նպատակով արտահերթ ժողով հրավիրելու պահանջին, ներկայացրել է պարզաբանումներ։

«Արտահերթ ժողով հրավիրելու դիմում է ներկայացրել ՀՖՖ 34 անդամից 29-ը, այդ թվում՝ Պրեմիեր լիգան ներկայացնող 9 ակումբ՝ «Արարատ-Արմենիա», «Նոա», «Փյունիկ», «Ալաշկերտ», «Սարդարապատ», «Վան», «Արարատ», «Գանձասար» և «Սյունիք», ՀՀ առաջին լիգան ներկայացնող 6 ակումբ՝ «Անդրանիկ», «Օլիմպիա», «Միկա», «Լեռնային Արցախ», «Բենտոնիտ» և «Արարատ Ավշար», ինչպես նաև մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող ակումբներ՝ «Ախթամար», «Աչաջուր», «Վեդի», «Այգ», «Նիկարմ», «Կումայրի», «Հայասա», «Լոռի Վանաձոր», «Վեստ Արմենիա», «Աղբյուրակ», «Անի» և «Աբովյան Ակադեմիա»։ Նախաձեռնությանը միացել են նաև «Երևան ֆուտզալի» և «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ակումբները։

Հետագայում տեղեկացել ենք, որ նախաձեռնությանը միանում է նաև «Վանաձոր» ակումբը։ Նախաձեռնությանը չեն միացել «Ուրարտու», «Շիրակ», «Դովեղ» և «Հայք» ակումբները։

ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ նման պահանջ ստանալուց հետո ՀՖՖ-ն պարտավոր է երկու ամսվա ընթացքում հրավիրել արտահերթ ժողով։ Այդ նպատակով, կանոնադրության ուժով, կհրավիրվի Գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում կորոշվեն արտահերթ ժողովի օրն ու ժամը։

Հիշեցնենք նաև, որ այս տարվա վերջին կայանալու է ՀՖՖ հերթական տարեկան ժողովը, որի ընթացքում ընտրվելու են ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները, ՀՖՖ նախագահը և փոխնախագահը»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.