23:45 19 հոկտեմբերի, 2026Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի համագործակցությունը բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ, հաղորդում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Արքայական ակումբի եւ 34-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներն արդեն հասել են վերջնական համաձայնության։ Տիբո Կուրտուայի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ․ հունիս։
Տիբո Կուրտուան 2018-ին Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել «Ռեալ», որի հետ դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.