ՊՍԺ-ն հաղթեց Դեմբելեի գոլի եւ գոլային փոխանցման շնորհիվ եւ բարձրացավ 2-րդ տեղ (տեսանյութ)

21:16   17 հոկտեմբերի, 2026

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Ստրասբուրգին» եւ հաղթանակի հասավ 3:1 հաշվով:

17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ստրասբուրգի» 23-ամյա ամերիկացի կիսապաշտպան Ջովանի Ռայանը: ՊՍԺ-ի կազմում 77-րդ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի արդյունավետ փոխանցումից հետո աչքի ընկավ 24-ամյա ուկրաինացի պաշտպան Իլյա Զաբարնին: 85-րդ րոպեին Դեմբելեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: Ավելացված ժամանակին Ֆրանսիայի չեմպիոնի երրորդ գոլը հեղինակեց ֆրանսիացի հարձակվող Դեզիրե Դուեն:

ՊՍԺ-ն վաստակեց 14 միավոր եւ բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ: «Ստրասբուրգը» 12-րդն է՝ 7 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ստրասբուրգ» - ՊՍԺ՝ 1:3 (տեսանյութ)

Ջովանի Ռայան, 17 – Իլյա Զաբարնի, 77, Ուսման Դեմբելե, 85, Դեզիրե Դուե, 90+3

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.