Ծանրամարտի ԵԱ. Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից

10:32   13 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 13-ին Ալբանիայի Դյուրես քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը

Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից:

Երիտասարդների Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ դուրս կգան 65 կգ քաշայիններ Դավիթ Առաքելյանը եւ Արտոշ Գրիգորյանը:

Մ23 տարեկանների մրցաշարում տիտղոսի համար կպայքարի 65 կգ քաշային Սեյրան Խուդանյանը:

Հայաստանը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 ծանրորդով:

Երիտասարդական հավաքանից տղամարդկանց պայքարում կլինեն նաեւ Սամվել Մարտիրոսյան (70 կգ), Նարեկ Գրիգորսյան, Հովհաննես Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 75 կգ), Նարեկ Մկրտչյան (85 կգ), Վալերիկ Մկրտչյան (95 կգ) եւ Գրիգոր Ղազարյան (110 կգ): Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան՝ Մերի Միսակյան (69 կգ), Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան (երկուսն էլ՝ 77 կգ) եւ Էմմա Պողոսյան (86 կգ):

Եվրոպայի Մ23 առաջնությունում կմրցեն՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), Տիգրան Կարապետյանը (75 կգ), Մարտին Պողոսյանը (85 կգ), Սուրեն Գրիգորյանը եւ Մնացական Աբրահամյանը (95 կգ) եւ Աշոտ Մովսիսյանը (+110 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.