«Նյուքասլ Յունայթեդի» խոշոր հաշվով պարտությունը՝ 1:4

02:13   13 հոկտեմբերի, 2026

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 6-րդ տուրում «Քովենթրի Սիթին» 4:1 հաշվով պարտության մատնեց «Նյուքասլ Յունայթեդին»:

6-րդ րոպեին 11-մետրանոց դիպուկ հարվածով հանդիպման հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջեկ Ռուդոնին:

Ֆրանսիացի հարձակվող Սիդիկի Շերիֆը 48-րդ րոպեին կրկնապատկեց դաշտի տերերի հաշվի առավելությունը:

70-րդ րոպեին «Նյուքասլ Յունայթեդի» կազմում աչքի ընկավ հոլանդացի պաշտպան Սվեն Բոթմանը:

81-րդ րոպեին անգլիացի հարձակվող Էլիս Սիմսը խփեց «Քովենթրի Սիթիի» երրորդ գոլը:

5 րոպե անց աչքի ընկավ նաեւ անգլիացի պաշտպան Սթիվեն Մֆունին:

«Նյուքասլ Յունայթեդը» 8 միավորով 11-րդն է: «Քովենթրի Սիթին» 14-րդն է՝ 6 միավոր:

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Քովենթրի Սիթի» - «Նյուքասլ Յունայթեդ»՝

Ջեկ Ռուդոնի, 6, Սիդիկի Շերիֆմ 48, Էլիս Սիմս, 81 , Սթիվեն Մֆունի, 86 - Սվեն Բոթման, 70

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.