Ասիական ՉԼ․ «Ալ Նասրը» Ռոնալդուի հետ հաղթեց՝ 3:1 (տեսանյութ)

01:18   13 հոկտեմբերի, 2026

Ասիայի Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում «Ալ Նասրը» մրցեց ուզբեկական «Նեֆտչիի» հետ եւ հաղթեց 3:1 հաշվով: 33-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Անժելոն:

Սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն աչքի ընկավ 42-րդ րոպեին, որին փոխանցում կատարեց 25-ամյա արաբ հարձակվող Այման Յախյան: Ռոնալդուն խփեց 981-րդ գոլը պրոֆեսիոնալ կարիերայում։

«Նեֆտչիի» կազմում գոլի հեղինակ դարձավ ուզբեկ կիսապաշտպան Ալիշեր Օդիլովը:

78-րդ րոպեին գրանցվեց ինքնագոլ:

Ասիայի Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր

«Ալ Նասր» - «Նեֆտչի»՝ 3:1 (տեսանյութ)

Գաբրիել Անժելո, 33, Կրիշտիանու Ռոնալդու, 42, Անվար Գոֆուրով, ինքնագոլ, 78 - Ալիշեր Օդիլով, 51

Հեռացում՝ Իկրամ Ալիբաեւ («Նեֆտչիի»), 65



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.