ՀՖՖ. Նիկիտա Սիմոնյանի թողած ժառանգությունը միշտ կմնա մեր ֆուտբոլի հպարտությունն ու ոգեշնչման աղբյուրը

18:57   12 հոկտեմբերի, 2026

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ եւ մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սամոնյանի ծննդյան օրվա կապակցությամբ հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

Հայկական ֆուտբոլի լեգենդը կդառնար 100 տարեկան։

«Նիկիտա Սիմոնյանի անունը ոսկե տառերով է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ 1973 թվականի պատմական հաղթանակներով նա իր անջնջելի հետքը թողեց Երևանի «Արարատի» փառահեղ տարեգրության մեջ։

Նիկիտա Սիմոնյանի թողած ժառանգությունը միշտ կմնա մեր ֆուտբոլի հպարտությունն ու ոգեշնչման աղբյուրը:

Հավերժ փառք լեգենդին»,- նշված է շնորհավորական ուղերձում։

Նիկիտա Սիմոնյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակի» կազմում և 162 գոլով ակումբի պատմության գլխավոր ռմբարկուն է։ Նա «Սպարտակում»  չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է Գավաթը։ 1956 թվականին ԽՍՀՄ-ի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։

Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատը» 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։ «Սպարտակի» հետ նա չեմպիոնական տիտղոսը նվաճել է երկու, իսկ գավաթը` չորս անգամ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.