«Ինտերը» հաղթեց «Պարմային», Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում (տեսանյութ)

22:26   10 հոկտեմբերի, 2026

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում 3:0 հաշվով պարտության մատնեց «Պարմային»։

Գոլերը խփեցին խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը, թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն եւ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը, որին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նա անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Պարման» 17-րդն է՝ 4 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Ինտեր» - «Պարմա»՝ 3:0 

Պետար Սուչիչ, 13, Հական Չալհանօղլու, 18, 11մ, Մարկուս Տյուրամ, 31



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.