«Բորուսիան» ոչ ոքի խաղաց «Վերդերի» հետ եւ առաջատարն է (տեսանյութ)

00:35   10 հոկտեմբերի, 2026

Ֆուտբոլի Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց Բրեմենի «Վերդերին»։

Առաջին չորս տուրերում տարած հաղթանակներից հետո «Բորուսիան» բավարարվեց ոչ ոքի արդյունքով, թեեւ ընթացքում ունեցել երկու գոլի առավելություն։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Բորուսիան» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Վերդերը» չորրորդն է՝ 8 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 5-րդ տուր

«Բորուսիա Դորտմունդ» - «Վերդեր»՝ 2:2

Դանիել Սվենսոն, 80, Նիկո Շլոտերբեկ, 85 - Լյուդովիտ Ռեյս, 88, Նիկլաս Ֆուլկրուգ, 90+3



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.