10:12 9 հոկտեմբերի, 2026Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-20-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ազգային հավաքականը կպատրաստվի ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Հունգարիայի դեմ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ կայքը:
Գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը ուսումնամարզական հավաքին հրավիրել է հետեւյալ խաղացողներին.
Ալբերտ Աղաջանով - «ՏԶՄՍ Տուլա»
Ֆակունդո Օհաննեսյան - «Բուրելա»
Կարեն Պետրոսյան - «Էիր Աերո U-20»
Մարտին Ռամիրո - «Պրիմեռա Խունտա»
Միհրան Դերմենջյան - «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան - «Յունիսպորտ»
Դենիս Նեվեդրով - «Տյումեն»
Արթուր Մելքոնյան - «Յունիսպորտ»
Աղասի Եղիազարյան - «Երևան»
Ռաֆիկ Մելիքյան - «Յունիսպորտ»
Միքայել Ղանդիլյան - «Երևան»
Գարեգին Մաշումյան - «Յունիսպորտ»
Նիկիտա Խռոմիխ
Պուտրուս Վասիլև - «Յունիսպորտ»
Ռոբերտ Մամիկոնյան - «Երևան»
Արսեն Պետրոսով - «Տորպեդո»
Ալբերտ Գրիգորյան - «Նևտյաննիկ»
Արթուր Ստեփանյան - «Ֆակել Յունիոր»
Հունգարիայի դեմ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.