ՀԸՖ. Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը

15:34   8 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Օլիմպիական չեմպիոնին Աստանայում կփոխարինի Մ-23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս տարի բաց էր թողել նաեւ Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել էր, որ Արթուր Ալեքսանյանը բաց էր թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում էր վնասվածքից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.