Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմը, Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի

14:24   8 հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական եւ ազատ ոճերի կազմերը: Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 24-27-ը: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմը կներկայանա հետեւյալ կազմով.

55 կգ՝ Նորյար Հախոյան

60 կգ՝ Սուրեն Աղաջանյան

63 կգ՝ Կարեն Ասլանյան

67 կգ՝ Սլավիկ Գալստյան

72 կգ՝ Աշոտ Խաչատրյան

77 կգ՝ Մալխաս Ամոյան

82 կգ՝ Սամվել Գրիգորյան

87 կգ՝ Գեւորգ Թադեւոսյան

97 կգ՝ Հայկ Խլոյան

130 կգ՝ Ռազմիկ Քուրդյան:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից ԱԱ-ին կմասնակցեն՝

57 կգ՝ Մանվել Խնձրցյան

61 կգ՝ Արսեն Հարությունյան

65 կգ՝ Վազգեն Թեւանյան

70 կգ՝ Արման Անդրեասյան

74 կգ՝ Նարեկ Հարությունյան

79 կգ՝ Հրայր Ալիխանյան:

Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այս տարի բաց էր թողել նաեւ Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարել էր, որ Արթուր Ալեքսանյանը բաց էր թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում էր վնասվածքից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.