Արգենտինան հաղթեց Մեսիի հրաժեշտի խաղում, 39-ամյա ֆուտբոլիստը գոլ խփեց (տեսանյութ)

09:29   7 հոկտեմբերի, 2026

Աշխարհի փոխչեմպիոն Արգենտինայի հավաքականը հաղթեց թիմի ավագ Լիոնել Մեսիի հրաժեշտի խաղում։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը Բուենոս Այրեսում տեղի ունեցած ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթեց Բենինի թիմին։

Աչքի ընկան Նիկոլաս Օտամենդին, Նիկո Պասը եւ Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։ 39-ամյա ֆուտբոլիստը նաեւ երկու գոլային փոխանցում կատարեց։

Մեսին 2005թ․ օգոստոսից էր հանդես գալիս ազգային թիմում՝ 208 խաղում խփելով  126 գոլ, կատարելով 70 գոլային փոխանցում՝ դառնալով աշխարհի չեմպիոն եւ Ամերիկայի կրկնակի գավաթակիր։

Ընկերական հանդիպում

Արգենտինա - Բենին՝ 3:0

Նիկոլաս Օտամենդի, 48, Նիկոլաս Պաս, 61, Լիոնել Մեսի, 71, 11մ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.