Մ-20․ Հայաստանի հավաքականը պարտվեց Սաուդյան Արաբիայի թիմին

20:04   6 հոկտեմբերի, 2026

Հայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Տաշքենդում անցկացվող Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարում։

Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը 3 հանդիպում անցկացրեց։ Առաջին խաղում Հայաստանի թիմը 1:5 հաշվով պարտվեց Ուզբեկստանի հասակակիցներին։ Հայաստանի միակ գոլը խփեց ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Արթուր Մանուկյանը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Ռուսաստանի Մ-19 հավաքականի դեմ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ էին հայ ֆուտբոլիստները՝ 5:3։

Սաուդյան Արաբիայի Մ-20 հավաքականի դեմ եզրափակիչ խաղում նույնպես հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին, սակայն այս անգամ 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ էր մրցակիցը՝ 5:4։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.