Լեաու․ Վստահ եմ, որ Ռոնալդուն ուրախ է Պորտուգալիայի հաղթանակին

14:17   2 հոկտեմբերի, 2026

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն Ազգերի լիգայի երրորդ տուրում Դանիայի նկատմամբ 4:2 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է ազգային թիմից Ռոնալդուի հեռանալն ու նրա խաղային համարը (7) ստանալը։

«Ռոնալդուի հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը մեզ չի վերաբերում։ Մենք հերթական անգամ ապացուցեցինք, որ ունենք լավ թիմ։ Վստահ եմ, որ Ռոնալդուն ուրախ է Պորտուգալիայի հաղթանակին։

Մենք լավ հարաբերություններ ունենք, ես գիտեմ՝ ինչպիսի մարդ է նա։ Թիմը ամեն ինչից կարեւոր է։ Մենք վաստակեցինք 3 միավոր եւ խմբի առաջատարն ենք։ Հիմա պետք է հանգստանալ եւ պատրաստվել կիրակի օրվա հանդիպմանը Նորվեգիայի դեմ։

Ռոնալդուն իմ մանկության կուռքն է, իսկ 7 համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ կապված է իմ երեխաների ծննդյան ամսաթվի հետ։ Ես կձգտեմ արժանավայել խաղալ այդ համարով եւ վայելել պահը»,- Լեաուի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Լեաուի երկվորյակ որդիները ծնվել են 2024թ․ հոկտեմբերի 7-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.