19:12 1 հոկտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպման նախօրեին տեղի ունեցած նախախաղային ասուլիսում խոսել է թիմի վիճակի եւ առաջիկա դիմակայության մասին։
«Կորուստները շատ են, ուղիղ 10 խաղացողներ, որոնք կարեւոր են հավաքականի համար։ Այդ կորուստներն ունենալով՝ մենք կարողանում ենք մարտական թիմ ստանալ, մենք չենք բողոքում եւ չեն հուսահատվում, բայց հասկանում ենք, որ ունենք դժվարություն։ Բայց մենք կարողանում ենք շատ խնդիրներ հաղթահարել եւ շարժվել առաջ։
Ինչքան էլ թիմը պատրաստ լինի, ցավալի պարտություն ենք կրել, բայց կստացվի թիմին բերել մարտական վիճակի։
Հոգեբանական տեսանկյունից՝ ես տեսել եմ երկրպագուների տխրությունը, դրանից 10 անգամ ավելի մենք ենզ զգացել այդ ամենը, բայց մենք գիտենք, որ պրոֆեսիոնալ ենք եւ պետք է աշխատանք տանենք այդ հոգեբանական հարվածից հետո։ Մենք ամեն ինչ կանենք, որ մոռանանք այդ ամենի մասին եւ հասնենք հաղթանակի։
Կիպրոսի հավաքականին վերլուծել ենք, ունեն անհատապես լավ խաղացողներ։ Ունեն լավ վինգերներ, հարձակվող։ Մարզիչը աշխատանք է տանում եւ ունեն ձեռագիր, հեշտ թիմ չէ։ Գիտենք նրանց ուժեղ եւ թույլ կողմերը։
Չանչարեւիչն ու Շաղոյանը վնասվածք ունեն։ Նրանք այս խաղին թիմի հետ չեն, բայց ոչ մեկից չենք հրաժարվել»,- ասել է Եղիշե Մելիքյանը։
Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի թիմը 2։0 հաշվով հաղթել էր Լատվիային, երկրորդ տուրում 2։3 հաշվով պարտվել էր Չեռնոգորիային։ Երրորդ տուրի Կիպրոս - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Նիկոսիայում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.