Ռոնալդուին սպառնում է որակազրկում եւ տուգանք

15:04   1 հոկտեմբերի, 2026

Սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին սպառնում է տուգանք եւ 6 ամսվա որակազրկում Պորտուգալիայի հավաքականից առանց որեւէ հիմնավորված պատճառի ինքնակամ հեռանալու համար, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կանոնադրությամբ՝ ազգային թիմի մարզումը, հանդիպումը կամ այլ միջոցառում ինքնակամ լքելու համար ֆուտբոլիստը կարող է որակազրկվել մինչեւ 6 ամիս եւ տուգանվել հազար եվրոյով։

Ռոնալդուն սեպտեմբերի 30-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում լքել էր ազգային թիմի մարզումը, երբ նախախաղային ասուլիսում հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշն ակնարկել էր, որ Ռոնալդուն չի խաղա նաեւ Դանիայի դեմ Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում։ Ռոնալդուն պահեստայինների թվում էր մնացել նաեւ Նորվեգիայի դեմ երկրորդ տուրի խաղում։ Պորտուգալիան հաղթել էր 2։1 հաշվով։

Սպասվում է, որ Ռոնալդուն առաջիկայում կհայտարարի Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.