23:10 30 սեպտեմբերի, 2026Պորտուգալիայի հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Նասրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ազգային թիմի մարզումից հեռանալն ու թիմը լքելը։
«Ազգային թիմի գլխավոր մարզիչի ասուլիսից եւ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ զրույցից հետո որոշեցի հեռանալ հավաքականի մարզումային ճամբարից։
Հետագայում բոլոր պորտուգալացիներին կպատմեմ ազգային թիմից հեռանալուս պատճառների մասին ճշմարտությունը։ Ես միշտ նվիրված եմ հավաքականին։ Հիմա Պորտուգալիային եւ բոլոր թիմակիցներիս հաջողություն մաղթելու պահն է»,- գրել է Ռոնալդուն։
Ասուլիսում Պորտուգալիայի թիմի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը քիչ հավանական էր համարել, որ Ռոնալդուն կմասնակցի Դանիայի դեմ առաջիկա հանդիպմանը Ազգերի լիգայի երրորդ տուրում։ Ռոնալդուն պահեստայինների նստարանին էր մնացել նաեւ Նորվեգիայի դեմ նախորդ տուրի խաղում։ Պորտուգալիան հաղթել էր 2:1 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.