Իսպանիայի հավաքականը բարելավեց ապարտելի շարքի ռեկորդը

11:14   30 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի երկրորդ տուրում Խորվաթիային 4:1 հաշվով հաղթելու շնորհիվ անպարտելի շարքը հասցրեց 40 հանդիպման, ինչը ռեկորդ է։

Նախորդ անգամ Իսպանիան հիմնական ժամանակում պարտություն է կրել 2024թ․ մարտին Կոլումբիայի հետ ընկերական խաղում (0:1)։

Պաշտոնական հանդիպման հիմնական ժամանակում Իսպանիան նախորդ անգամ պարտվել է 2023թ․ մարտին Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Շոտլանդիայից (0:2)։

Այս հաշվարկում չի ընդգրկվել 2025թ․ Ազգերի լիգայի եզրափակիչը, որի հիմնական ժամանակն ավարտվել էր 2:2 հաշվով, սակայն Պորտուգալիան հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր 5:3 հաշվով։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.