Օլիվիե Ժիրու․ Անցկացնում եմ վերջին մրցաշրջանս

15:18   29 սեպտեմբերի, 2026

Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Օլիվիե Ժիրուն այս մրցաշրջանից հետո կավարտի կարիերան։ Ֆրանսիական «Լիլի» ֆուտբոլիստը սեպտեմբերի 30-ին կդառնա 40 տարեկան։

«Ըստ ամենայնի, անցկացնում եմ վերջին մրցաշրջանս։ Այդ պատճառով վայելում եմ ամեն ակնթարթը»,- Ժիրուի խոսքը մեջբերում է L'Équipe-ը։

Ժիրուն անցած տարվա ամռանն է միացել «Լիլին»։ Նախկինում նա հանդես է եկել Լոնդոնի «Արսենալում» եւ «Չելսիում», իտալական «Միլանում», ամերիկյան «Լոս Անջելեսում»։ 2018-ին նա Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.