Արթուր Սերոբյան․ Արժանի չէինք պարտության (տեսանյութ)

22:48   28 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը մեկնաբանել է Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի տնային խաղում Չեռնոգորիայից կրած 2:3 հաշվով պարտությունը։ Արթուր Սերոբյանը դարձել էր գոլի հեղինակ։

«Շատ տխուր ենք, քանի որ պարտվել են, բայց կարծում եմ՝ արժանի չէինք պարտության։ Բայց սա ֆուտբոլ է, պետք է դասեր քաղենք ու շարժվենք առաջ։ Ուրախ կլինեի, եթե գոլս հաղթական լիներ։ Ունենք երկու կարեւոր հանդիպում ու Չեռնոգորիայի հետ նորից ունենք մրցախաղ, պետք է պատրաստվենք ու խաղից խաղ ավելի լավ հանդես գանք։

Սպասում էինք, որ ծանր ու կոպիտ խաղ է լինելու, քանի որ ուսումնասիրել էինք մրցակցին․ Չեռնոգորիան ֆիզիկապես լավ պատրաստ թիմ է։ Մրցավարության մասին չեմ ցանկանում խոսել, քանի որ պարտվել ենք արդեն ու ոչինչ չենք կարող փոխել»,- ասել է Արթուր Սերոբյանը։

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 2-ին կհյուրընկալվի Կիպրոսի հավաքականին։

Աստղիկ Ադամյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.