20:47 28 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի C2 խմբի երկրորդ տուրի խաղում ընդունել է Չեռնոգորիայի թիմին։
Երեւանի Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման առաջին խաղակեսից հետո 2:1 հաշվով հաղթում են հյուրերը։
20-րդ րոպեին Չեռնոգորիայի հավաքականի գրոհն ավարտվեց գոլով։ Մրցակցի հետ պայքարում ընկնելիս «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանի մեջքից գնդակը հայտնվեց դարպասում (տեսանյութ)։
34-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանը (տեսանյութ)։
38-րդ րոպեին Չեռնոգորիայի թիմի երկրորդ գոլը խփեց իտալական «Ատալանտայի» հարձակվող Նիկոլա Կրստովիչը։
Ընդմիջում է։
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմ
Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ (ԻՄՏ «Բելգրադ», Սերբիա)։
Պաշտպաններ. Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Արգիշտի Պետրոսյան (ԲԿՄԱ), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Նաիր Թիկնիզյան («Օլիմպիակոս», Հունաստան)։
Կիսապաշտպաններ. Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Մոսկվա Ռուսաստան), Ուգոչուկվու Իվու («Ռուբին», Ռուսաստան), Էդուարդ Սպերցյան («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա)։
Հարձակվողներ. Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան (երկուսն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան («Իրոնի Տվերիա», Իսրայել)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.