15:48 27 սեպտեմբերի, 2026Շախմատի Հայաստանի հավաքականը հաղթեց Խորվաթիայի հավաքականին 46-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին՝ 11-րդ խաղափուլում։
Հաղթանակ տարան գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մանուել Պետրոսյանը։
Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 1 պարտություն) եւ գրավեց 6-րդ տեղը։
Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Բարբադոսին (4:0), Շոտլանդիային (3,5:0,5), Շվեդիային (2,5:1,5), Արգենտինային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել չինացիների հետ (2:2), հաղթել Իրանին թիմին (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի (2:2) եւ Նիդերալնդների հետ (2:2), հաղթել Ադրբեջանին (2,5:1,5), պարտվել Ուզբեկստանին (0,5:3,5):
Չեմպիոնական տիտղոսը նվաճեց Ուզբեկստանի հավաքականը, որը վերջին տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Ուկրաինային եւ վաստակեց 20 թիմային միավոր։

Չեմպիոն դարձան Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ժավոխիր Սինդարովը, Նոդիրբեկ Յակուբոեւը, Մուխիդին Մադամինովը եւ Շամսիդին Վոխիդովը։
Ուզբեկստանը Օլիմպիադայի տիտղոսը նվաճել էր նաեւ 2022 թվականին։
Կանանց Հայաստանի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ։
Հաղթանակ տարան միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Կանանց Հայաստանի հավաքականը 22 հնարավորից վաստակեց 17 թիմային միավոր (8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն) եւ գրավեց 6-րդ տեղը։

Հայ շախմատիստուհիները նախորդ խաղափուլերում հաղթել էին Հոնկոնգին (3,5:0,5), Սինգապուրին (3:1), Խորվաթիային (4:0), պարտվել Ղազախստանին (1:3), հաղթել Պերուին (3:1), Լատվիային (3:1), Ադրբեջանին (2,5:1,5) եւ ԱՄՆ-ին (2,5:1,5), պարտվել Չինաստանին (1:3), ոչ ոքի (2:2) խաղացել Հունաստանի հետ։
Կանանց մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Չինաստանը, որը վերջին տուրում 3:1 հաշվով հաղթեց Վիետնամին եւ վաստակեց 20 միավոր։
Վերջնական մրցաշարային դրությունը պարզ կլինի բոլոր դիմակայությունների ավարտից հետո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.