AFS × OFC միջազգային մեծ երեկո Tashir Arena-ում․ 12 մենամարտերից 11-ում հաղթանակ տարան հայ մարտիկները (տեսանյութ)

01:01   27 սեպտեմբերի, 2026

Երևանի Tashir Arena-ում ավարտվեց խառը մարտարվեստների (MMA) ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC) միջազգային մեծ երեկոն: Հայաստանն ընդդեմ աշխարհի դիմակայությունում հաղթեց Հայաստան. մեծ երեկոյի ընացքում անցկացված 12 մենամարտերից 11-ում հաղթանակ տարան հայ մարտիկները:

Օրվա երկրորդ հատվածում տեղի ունեցան հիմնական մենամարտերը: 

70.3 կգ քաշային կարգում առաջին ռաունդում տեխնիկական հաղթանակ գրանցեց Հովհաննես Նագաբեդյան: Ուզբեկստանը ներկայացնող  Աբբոս Պարդաբոեւի հետ մենամարտում առաջին ռաունդից հետո ռինգի մրցավարը դադարեցրեց մենամարտը բժիշկների միջամտությունից հետո:

Երեկոյի ամենատպավորիչ եւ արագ հաղթանակը գրանցեց 64 կգ քաշային Սերոգ Ալեքսանյանը: 24-ամյա հայ մարտիկը 30 վայրկյանում նոկաուտի ենթարկեց մրցակցին:

Երեկոյի գլխավոր մենամարտում Սուրեն Պետրոսյանը համառ պայքարում առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլա Վոլկովի նկատմամբ: Երկու ռաունդ թեժ պայքարից եւ ռուս մրցակցին կատաղի հարվածներ հասցնելուց հետո, Դանիլ Վոլկովը հրաժարվեց երրորդ ռաունդից եւ հաղթանակը շնորհվեց Սուրեն Պետրոսյանին:

Հայաստանից միակ պարտությունը կրեց 70.3 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը Իրանի ներկայացուցիչ Մոհամմադռեզա Սոլեյմանի հետ պայքարում:

Նախնական մենամարտերում հաղթողներ էին դարձել. 

65,8 կգ քաշային կարգ՝ Արտեմ Գալաչյան,

70,3 կգ՝ Լեոն Մանվելյանցը,

61.2 կգ՝ Արտակ Բալայանը,

65,8 կգ՝ Տիգրան Նազարյանը,

70,3 կգ՝ Արսեն Ավտիսյանը,

65,8 կգ՝ Ռաֆիկ Ավդոյանը,

61.2 կգ՝ Նարեկ Առուշխանյանը,

70.3 կգ՝ Արսել Ալեքսանյանը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.