15:23 26 սեպտեմբերի, 2026Ղազախստանի ներկայացուցիչ, գործարար, Freedom Holding Corp միջազգային ֆինանսական խմբի հիմնադիր եւ ղեկավար Թիմուր Թուրլովն ընտրվեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի պաշտոնում։ Ընտրությունը տեղի ունեցավ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված ՖԻԴԵ Գլխավոր ասամբլեայում։
Եզրափակիչ փուլ դուրս եկած մյուս թեկնածուն գերմանացի գործարար, WR Chess շախմատային թիմի հիմնադիր Վադիմ Ռոզենշտեյնն էր։
Առաջին փուլում ոչ ոք չի հավաքել 50 տոկոս եւ մեկ ձայն։ Երկրորդ տուրում Թուրլովը ստացել է 196 պատվիրակներից 110-ի ձայնը։
38-ամյա Թուրլովը ծնվել է Մոսկվայում, 2010-ին տեղափոխվել է Ղազախստան, մինչեւ 2022 թվականն ունեցել է նաեւ Ռուսաստանի քաղաքացիություն, որից հրաժարվել է եւ ստացել Սենթ Քիթսի եւ Նեւիսի անձնագիր։ 2023-ից նա գլխավորում է Ղազախստանի շախմատի ֆեդերացիան։
ՖԻԴԵ նախորդ նախագահը ռուսաստանցի Արկադի Դվորկովիչն էր, որը այս տարվա հուլիսին Եվրամիության պատժացուցակում ընդգրկվելուց հետո լիազորությունները փոխանցել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին։ Աշխարհի 15‑րդ չեմպիոնը դարձյալ ընտրվել է ՖԻԴԵ փոխնախագահ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.