16:05 25 սեպտեմբերի, 2026Ռուսական «Ակրոնի» նորեկ, Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը խոսել է ազգային թիմում նպատակների մասին։
«Ցանկանում եմ առավելագույնը ցուցադրել եւ անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ազգային թիմը հանդես գա ինչքան հնարավոր է լավ։ Վստահ եմ՝ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ առավելագույնը կանի այդ նպատակի համար։ Բոլորս էլ ցանկանում ենք հասնել նույն արդյունքի եւ պատրաստ ենք հանուն դրա շատ աշխատել։
Ինձ համար մեծ պատիվ է իմ երկրի համար հանդես գալը, եւ ես ցանկանում եմ արդարացնել երկրպագուների եւ մարզչական շտաբի վստահությունը։
Սպերցյանն ու Թիկնիզյանը հանդես են գալիս առաջատար լիգաներում, եւ հավաքականի մակարդակում դա անմիջապես զգացվում է։ Նրանք ունենք բարձր խաղային կարգապահություն, դրվագները գերազանց կարդալու եւ խաղը տանելու կարողություն։ Այդպիսի ֆուտբոլիստների հետ մարզվելն ու խաղալը գերազանց դպրոց է»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Евро-Футбол»-ը։
Կառլեն Հովհաննիսյանն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակում Լատվիայի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.