14:08 25 սեպտեմբերի, 2026Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 27-ամյա հարձակվող Կայ Հավերցն ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 23-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան մկանային վնասվածքներ են ստացել Գերմանիայի հավաքականում, որը Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում 1:1 հաշվով էր խաղացել Նիդերլանդների հետ։
Մուսիալան ազդրի մկանային վնասվածքը ստացել է նախավարժանքի ժամանակ, իսկ Հավերցը մկանային ձգում ունի, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։ Նրանք վերադարձել են ակումբներ։
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրեգն Կլոպը նրանց փոխարինեց երկրորդ հայտացուցակից ժամանակից շուտ թիմ է կանչել անգլիական «Լիվերպուլի» 23-ամյա կիսապաշտպան Ֆլորիան Վիրցին եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 26-ամյա հարձակվող Յոնատան Բուրկարդտին։
Ազգերի լիգայի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը սեպտեմբերի 27-ին կընդունի Հունաստանի թիմին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.