«Բարսելոնան» հրաժարվել է Ալվարեսին ձեռք բերելու մտադրությունից

15:03   25 սեպտեմբերի, 2026

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հրաժարվել է Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու մտադրությունից։ Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն։

«Խուլիան Ալվարեսն արդեն անցյալում է։ Մենք պետք է առաջ նայենք։ Գոհ ենք մեր կազմից։ Հույս ունեմ՝ Ալվարեսի մոտ էլ ամեն ինչ լավ է, եւ նա կօգնի իր ակումբին։ Շատ տրանսֆերներ պարզապես չեն ստացվում։

Գաբրիել Ժեզուսը չէր մտնում մեր ծրագրերի մեջ, քանի որ շատ էին խոսում, թե նա երկարաձգելու է պայմանագիրը։ Այն պահին, երբ հասկացանք, որ Խուլիան Ալվարեսի տեղափոխությունը հնարավոր չէ, մենք սկսեցինք փնտրել այլ տարբերակներ։ Ժեզուսի տեղափոխությունը դարձավ կատարյալ լուծում»,- Դեկուի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

26-ամյա Ալվարեսը եւս ցանկանում էր տեղափոխբել «Բարսելոնա», սակայն «Աթլետիկոն» հրաժարվեց ուժեղացնել անմիջական մրցակցին։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2030թ․ հունիս։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.