Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար (տեսանյութ)

17:02   24 սեպտեմբերի, 2026

Ազգերի լիգայի խմբային փուլի մեկնարկին պատրաստվող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն առաջիկա հանդիպմանը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։

«Հայաստանի ազգային հավաքականի տղաներն իրենց ինքնագրերն ու նվերներն են պատրաստել քեզ համար։

Արի՛ մարզադաշտ և գուցե հենց դու ստանաս դրանք։ Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել tickets.ffa.am կայքից»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում։

Առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին կընդունի Լատվիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.