15:07 24 սեպտեմբերի, 2026Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պաշտպան Իբրաիմա Կոնատեն աջ ծնկի վնասվածք է ստացել եւ ժամանակից շուտ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը, հաղորդում է ազգային թիմի մամուլի ծառայությունը։
27-ամյա Կոնատեն արդեն վերադարձել է «Ռեալ» եւ ապաքինումն ու վերականգնման փուլը կանցնի Արքայական ակումբի բժիշկների վերահսկողությամբ։
Կոնատեին Ֆրանսիայի հավաքականում փոխարինել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա պաշտպան Լենի Յորոն, որն առաջին անգամ է միացել ազգային թիմին։
Ազգերի լիգայի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը Զինեդին Զիդանի ղեկավարությամբ կհյուրընկալվի Թուրքիային (սեպտեմբերի 25) եւ Բելգիային (սեպտեմբերի 28), այնուհետեւ կընդունի Իտալիային (հոկտեմբերի 2) եւ Բելգիային (հոկտեմբերի 5)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.