10:58 23 սեպտեմբերի, 2026Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր ունի չորս մասնակից։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդոլֆ Գարբոյանն (50 կգ) ու Մ-23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն (65 կգ) կպայքարեն եզրափակիչի ուղեգրի համար։
Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանն (60 կգ) ու Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը (75 կգ) պայքարելու են կիսաեզրափակիչի ուղեգրի համար։
Էլիդա Քոչարյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի եռակի չեմպիոն Ազալյա Ամինեւան։
Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկին։
Արթուր Բազեյանը կմենամարտի աշխարհի փոխչեմպիոն, Ռուսաստանի եռակի չեմպիոն Բաիր Բատլաեւի հետ։
Մարատ Միքայելյանի մրցակիցն է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, անգլիացի Կալում Մաքինը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.