19:52 22 սեպտեմբերի, 2026Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի 33-ամյա հարձակվող Հարի Քեյնը մտադրություն չունի տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», որը հետաքրքրված է նրա ծառայություններով։
Հարի Քեյնը երջանիկ է Մյունխենում եւ պատրաստ է երկարաձգել համագործակցությունը «Բավարիայի» հետ, հաղորդում է Football Insider-ը։
«Բավարիայի» ղեկավարությունն ու Հարի Քեյնն այժմ բանակցում են եռամյա նոր պայմանագրի շուրջ։
Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը մասնակցել է 7 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.