Ռեշակ․ Այս պահին «Բարսելոնային» իրական մրցակցություն կարող է ցույց տալ միայն ՊՍԺ-ն

16:19   22 սեպտեմբերի, 2026

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, 79-ամյա իսպանացի մասնագետ, մարզիչ Կառլես Ռեշակը գնահատել է կատալոնական ակումբի ելույթներն ընթացիկ մրցաշրջանում:

«Սա չափազանց լավատեսության մասին չի։ Ամեն ինչ աշխատում է եւ լավ է աշխատում։ Եթե օբյեկտիվ լինենք, ապա այս պահին «Բարսելոնան» իսպանական մյուս թիմերի համեմատ այլ մակարդակի վրա է։

Միակ մրցակիցը, որը կարող է «Բարսելոնային» իրական մրցակցություն ապահովել, ՊՍԺ-ն է։ Մյուսների հնարավորությունները շատ քիչ են։ Նրանք այլ տեմպով են խաղում, շատ են վազում եւ քրտնաջան աշխատում։ Այս տղաները հավատում են իրենց ուժերին։ Երբ արդեն վետերան ես, գուցե չհաջողելու վախ ունենաս, բայց երիտասարդ տարիքում ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվում։

«Բարսելոնայում» ամեն ինչ հիանալի է։ Այժմ նրանք «Ռեալից» առաջ են 6 միավորով», - Ռեշակի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնան» Լա Լիգայում արդեն անցկացրել է 8 հանդիպում եւ տարել նույնքան հաղթանակ՝ խփելով 36 գոլ եւ բաց թողնելով 8-ը։

Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» 21 միավորով առաջինն է, երկրորդ տեղում 16 միավորով «Աթլետիկո Մադրիդն» է: «Ռեալ Մադրիդը» 15 միավորով 4-րդն է:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.