ԵԱ. Մեկնարկում են քառորդ եզրափակիչները. հայ բռնցքամարտիկների մրցակիցները

14:54   22 սեպտեմբերի, 2026

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկում են քառորդ եզրափակիչները։ Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն  աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, աշխարհի փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր,  գերծանր քաշային Դավիթ Չալոյանը եւ Մ-23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ):

Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) քառորդ եզրափակիչում կմրցի Իսրայելի ներկայացուցիչ Դավիդ Զախարիի հետ:

Դավիթ Չալոյանի (+90 կգ) մրցակիցը քառորդ եզրափակիչում կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Սուրովն է:

Էլիդա Քոչարյանը (65 կգ) կմենամարտի ռումինացի Կրինուտա Անդրա Նիկոլետա Սեբեի հետ:

Հայաստանի հավաքականից քառորդ եզրափակիչներ են դուրս եկել նաեւ Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արթուր Բազեյանը (60 կգ) եւ Եվրոպայի Մ-23 առաջնության արծաթե մեդալակիր Մարատ Միքայելյանը (75 կգ):

Քառորդ եզրափակիչներում հաղթանակներ տանելու դեպքում հայ բռնցքամարտիկները կապահովեն առնվազն բրոնզե մեդալներ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.