Լուիս դե լա Ֆուենտե․ Այս տարի «Ոսկե գնդակի» պետք է արժանանա իսպանացի ֆուտբոլիստ

12:01   22 սեպտեմբերի, 2026

Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն 2026թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր է տեսնում իր ղեկավարած թիմի խաղացողի։

«Կարծում եմ՝ այս տարի «Ոսկե գնդակի» պետք է արժանանա իսպանացի ֆուտբոլիստ։ Բազմիցս ասել եմ, որ հիմա տեխնիկայով, մարտավարությամբ, խաղի ընկալմամբ եւ էլի շատ իմաստներով իսպանացի ֆուտբոլիստները լավագույնն են աշխարհում։ Նրանք կատարյալ ու ամբողջական են։ Խոսքը նաեւ դարպասապահների մասին է»,- Լուիս դե լա Ֆուենտեի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ոսկե գնդակի» 30 հավակնորդներից Իսպանիայի հավաքականի խաղացողներ են Պաու Կուբարսին, Մարկ Կուկուրելյան, Լամին Յամալը, Ռոդրին, Ֆաբիան Ռուիսը եւ Ֆերան Տորեսը։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.