16:56 26 դեկտեմբերի, 2012Ռուսաստանի Մուրմանսկի մարզում ավտոպատահարի հետեւանքով մահացել է հայտնի ճապոնացի ճանապարհորդ Հարուհիշա Վատանաբեն, որը պատրաստվում էր հեծանվով անցնել ԱՊՀ բոլոր երկրների տարածքով։
Նախնական տվյալներով, նա ենթարկվել է վրաերթի, հաղորդում է FlashNord-ի աղբյուրը իրավապահ մարմիններում։
Վատանաբեն ճանապարհորդությունը սկսել էր 2012թ. հունիսի Չինաստանում հետեւյալ երթուղիով՝ Ղազախստան - Ղրղըզստան - Տաջիկստան - Ուզբեկստան - Թուրքմենստան - Իրան - Ադրբեջան - Վրաստան - Հայաստան - Թուրքիա - Ռուսաստան։
Ճապոնացի ճանապարհորդը մի քանի ազգային ռեկորդների հեղինակ է։ Նա հեծանվով բարձրացել եւ իջել է աշխարհի ամենաբարձր գագաթները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.