20:31 20 սեպտեմբերի, 2026Ֆուտբոլի Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 7-րդ տուրում տեղի ունեցավ մադրիդյան դերբին։ Փոխչեմպիոն «Ռեալն» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Աթլետիկոյին»։
52-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար հեռացվեց «Ռեալի» իսպանացի պաշտպան Դին Հոյսենը։ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց դաշտի տերերի իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն։ 59-րդ րոպեին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց կանադացի հարձակվող Ջոնաթան Դեւիդը։
The lead just got doubled #ELDERBIDEMADRID pic.twitter.com/R9W0rJiPXy
— LALIGA English (@LaLigaEN) September 20, 2026
89-րդ րոպեին Արքայական թիմից աչքի ընկավ Գերմանիայի հավաքականի նախկին պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը։
«Աթլետիկոն» 16 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը երկրորդ պարտությունը կրեց առաջնությունում եւ 15 միավորով երրորդն է։
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 2:1 (տեսանյութ)
Ալեխանդրո Գրիմալդո, 53, 11մ, Ջոնաթան Դեւիդ, 59 - Անտոնիո Ռյուդիգեր, 89
Հեռացում՝ Դին Հոյսեն («Ռեալ»), 52
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.