Արսեն Հարությունյան - Օստին Դեսանտո՝ «հայացքների մենամարտ» չեմպիոնական գոտեմարտից առաջ (տեսանյութ)

17:58   18 սեպտեմբերի, 2026

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը եւ 27-ամյա ամերիկացի ըմբիշ, RAF մրցաշարի հաղթող Օստին Դեսանտոն RAF13 մրցաշարից առաջ «հայացքների մենամարտ» են անցկացրել Մայամիում։

Հարությունյան - Դեսանտո տիտղոսային գոտեմարտը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում: Արսեն Հարությունյանը, որը երրորդ գոտեմարտն է անցկացնում RAF լիգայում, կփորձի նվաճել մրցաշարի չեմպիոնական գոտին:

«Սրտումս Հայաստանն է, իմ ուժը՝ եռագույնը, իսկ նպատակս՝ չեմպիոնական գոտին։ Կանեմ ամեն ինչ՝ հաղթանակի հասնելու համար», - սոցցանցերում գրել է Արսեն Հարությունյանը։

Եվրոպայի քառակի չեմպիոնը RAF-ում նախորդ գոտեմարտն անցկացրել էր հուլիսի 19-ին: ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում տեղի ունեցած մրցաշարում Եվրոպայի քառակի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել ամերիկացի Բեն Դավինոյի նկատմամբ՝ 6:5:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.