Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանի 3 ներկայացուցիչ մեկնարկեց հաղթանակով

22:17   17 սեպտեմբերի, 2026

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 13 բռնցքամարտիկով՝ 10 տղամարդ, 3 կին:

Սեպտեմբերի 17-ին առաջին մրցումային օրը Հայաստանն ուներ 4 ներկայացուցիչ: Հաղթանակ տարան Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (90 կգ) եւ կանանց հավաքականից Եվրոպայի Մ-23 չեմպիոն Էլիդա Քոչարյանը (65 կգ):

Եվրոպայի Մ23 չեմպիոն Հարություն Հակոբկոխյանը (70 կգ) դուրս մնաց պայքարից։

1/16 եզրափակիչում Սարգսյանը հաղթեց բելգիացի Նադիր Բոուլաիզին, Էլիդա Քոչարյանը՝ իսպանացի Մարիանա Սոտո Տորեսին, Մանասյանը ուժեղ էր հունգարացի Լիվենտե Կիսից։

Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն նաեւ Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) եւ  Դավիթ Չալոյանը (+90 կգ):

Վազգեն Բադալյանի գլխավորած կանանց հավաքականից ռինգ դուրս կգան Հեղինե Պետրոսյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.