13:33 17 սեպտեմբերի, 2026Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը հույս է հայտնել, որ 39-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այս տարի կարժանանա «Ոսկե գնդակի»։
Մեսիի գոլն «Ինտեր Մայամիին» օգնել է Չեմպիոնների գավաթի խաղում 2:0 հաշվով հաղթել մեքսիկական «Կրուս Ասուլին» (2:0)։ Մեսին նվաճել է 49-րդ տիտղոսը եւ ռեկորդակիր է այդ ցուցանիշով ֆուտբոլի պատմության մեջ։
«Երբ տեսնում ես, թե Մեսին 39 տարեկանում ինչպիսի խաղ է ցուցադրում, հասկանում ես, թե ինչու է այդ տարիքում նա դարձյալ հավակնում «Ոսկե գնդակի»։ Աշխարհի առաջնությունում, հավանաբար, նա լավագույն խաղացողն էր։
Անցած մրցաշրջանում նա անհավանական խաղ ցուցադրեց, իսկ աշխարհի առաջնությունում ազդեցություն ուներ ամեն խաղի արդյւնքի վրա։ Դա բացառիկ նվաճում է։ 39 տարեկանում ոչ ոք այդպես չի խաղացել աշխարհի առաջնությունում։
Միայն դրա համար Մեսին պետք է ստանա «Ոսկե գնդակը»՝ իմ կարծիքով։ Իհարկե, կան Հարի Քեյնի, Կիլիան Մբապեի եւ Ջուդ Բելինգեմի նման հրաշալի խաղացողներ, բայց երբ խոսքը Լեոյի մասին է, ես նրա գլխավոր երկրպագուն եմ»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է ՄԼՍ-ի կայքը։
Մեսին «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր է։ Այս տարի էլ նա 30 հավակնորդների ցուցակում է։ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին Լոնդոնում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.