Արման Ծառուկյանը Ռուֆիին հաղթելու դեպքում կմենամարտի տիտղոսի համար

09:36   17 սեպտեմբերի, 2026

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) UFC 331 մրցաշարում դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին հաղթելում դեպքում կանցկացնի տիտղոսային մենամարտ։

Այս քաշային կարգում UFC գործող չեմպիոնն ամերիկացի Ջասթին Գեյջին է։

«Այո, 100 տոկոս է, որ այս մենամարտից հետո կռվելու եմ գոտու համար։ Այդպիսի զրույց UFC-ի կողմից ինձ հետ արդեն եղել է։

Հիմա կենտրոնացած եմ միայն Ռուֆիի հետ մենամարտի վրա։

Հաջորդ տարվա սկզբում կլինի տիտղոսային մենամարտը, եթե հաղթեմ Ռուֆիին»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ծառուկյանի եւ Ռուֆիի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.